Գերմանիայում գտնվող սիրիացիների 80%-ը պետք է վերադառնա հայրենիք։ Դրա մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է DW-ն։
Ըստ Մերցի՝ Գերմանիայում գտնվող մոտ 1 միլիոն սիրիացի փախստականների 80%-ը երեք տարվա ընթացքում պետք է վերադառնա հայրենիք։ Կանցլերը վստահ է, որ նրանց մեծ մասը ցանկանում է հեռանալ, վերականգնել իր հայրենիքը և ապրել այնտեղ։
«Նրանք, ովքեր վերադառնում են Սիրիա՝ Գերմանիայում և ամբողջ աշխարհում իրենց տարիների ընթացքում ձեռք բերված նոր փորձով և նոր գաղափարներով, պետք է զգալի ներդրում ունենան երկրի վերականգնման գործում»,- ասել է Մերցը։
Նա խոստացել է, որ այն սիրիացիները, ովքեր լավ են ինտեգրվել գերմանական հասարակությանը, կկարողանան մնալ Գերմանիայում։ Սակայն Մերցը խոստովանել է, որ նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել, օրինակ՝ Գերմանիայում առանց վավեր բնակության թույլտվության ապրողները, պետք է առաջինը լքեն երկրի տարածքը։
