Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Ըստ APA-ի, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նրա խոսքով՝ Մոջթաբա Խամենեին, հավանաբար, հաշմանդամ է դարձել ստացած վնասվածքների պատճառով։

Հեգսեթը նաև անդրադարձել է Մոջթաբա Խամենեիի երեկվա ազգին ուղղված ուղերձին.

«Երեկ նա հայտարարություն արեց, բայց ձայնային կամ տեսաձայնագրություն չկար։ Դա միայն գրավոր հայտարարություն էր։ Իրանն ունի բազմաթիվ տեսախցիկներ և ձայնագրիչներ, այդ դեպքում ինչո՞ւ միայն գրավոր հայտարարություն։ Կարծում եմ՝ դուք հասկանում եք պատճառը։ Նա վախենում է։ Նա վիրավոր է, թաքնվում է և զուրկ է լեգիտիմությունից։ Նրանց համար դա լիակատար քաոս է»։

Share.