Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին խուսափել է մահից փետրվարի 28-ին, քանի որ նա շենքը լքել է ավիահարվածից կարճ ժամանակ առաջ։ Այս մասին հայտնել է «The Daily Telegraph»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Դա Աստծո կամքն էր. Մոջթաբան [Խամենեին] պետք է դուրս գար բակ՝ որոշ գործերով, ապա վերադառնար։ Նա դրսում էր և արդեն վերև էր բարձրանում, երբ հրթիռը հարվածեց շենքին», – նշել է թերթը։

Նշվում է, որ նրա կինն ու որդին զոհվել են հարձակման ժամանակ։

Share.