Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն

Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն։

Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ: Չեմպիոնական հանդիպման գոլերից մեկը խփեց Հենրիխ Մխիթարյանը. 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը:

Share.