Ուկրաինայի տարածով դեպի Եվրոպա ռուսական նավթ մղող «Դրուժբա» խողովակաշարը կվերանորոգվի և կարող է գործարկվել մինչև ապրիլի վերջ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ինչ վերաբերում է նավթամուղին, ինչպես խոստացել էինք, մինչև ապրիլի վերջ այն կվերանորոգվի։ Ոչ ամբողջությամբ, բայց բավականաչափ, որ գործի», – ասել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը YouTube-ում։
Զելենսկու խոսքով՝ բոլոր պահեստարանները չեն վերանորոգվի, քանի որ դա երկար գործընթաց է, բայց խողովակաշարը կգործի։
Նա հավելել է, որ վստահ է Կիևի և Բուդապեշտի համագործակցության հարցում՝ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր Պետեր Մադյարի կուսակցության հաղթանակից հետո։
