Ռուսաստանին առնչվող նավերի մուտքի սահմանափակումները ԱՄՆ նավահանգիստներ 2025 թվականի ապրիլի 21-ից հետո կմնան ուժի մեջ։ Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են ազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ լինել՝ Միացյալ Նահանգների միջազգային հարաբերությունների խաթարման կամ խաթարման սպառնալիքի պատճառով։ Ռուսաստանին առնչվող ցանկացած նավի մուտքի արգելքը ԱՄՆ նավահանգիստներ շարունակում է համապատասխանել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը»,- ասվում է գործադիր հրամանագրում։

Share.