«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 10-16-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ մարտի 10-15,
  • Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին,
  • Շենգավիթում` չի գերազանցել,
  • Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում` մարտի 11-ին, 12-ին և 14-ին,
  • Շենգավիթում՝ մարտի 10-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Share.