Իրանական նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի նավերին և կենտրոններից մեկին։ Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության նավթային տանկերների և առևտրային նավերի դեմ ցանկացած ագրեսիայի հետևանքը կլինի հզոր հարձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի կենտրոններից մեկի և թշնամու նավերի դեմ»,-ասված է X սոցիալական ցանցում ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
