Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը բացառել է Իրան բրիտանական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ երկիրը չի «ներքաշվի» Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ տարածաշրջանում սրվող պատերազմի մեջ, գրում է բրիտանական The Independent-ը։
«Դա մեր պատերազմը չէ, և մենք մտադրություն չունենք ներգրավվելու»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական միջոցներ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացնելու ուղղությամբ։
«Մենք պաշտպանական գործողություններ ենք ձեռնարկել. մեր օդաչուները օդում են՝ պաշտպանելով բրիտանացիների կյանքը, բրիտանական շահերը և, իհարկե, տարածաշրջանում մեր դաշնակիցներին: Սակայն մենք այս պատերազմի մեջ ներքաշվելու մտադրություն չունենք»,- ընդգծել է նա։
