Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսսադ»-ի  տնօրեն Դեյվիդ Բարնեան երեքշաբթի Հոլոքոստի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է, որ իր գործակալությունը չի հանգստանա, մինչև չնպաստի Իրանում իսլամական ռեժիմի անկմանը՝ ավելի ազատ և նվազ կոշտ երկրի օգտին, հաղորդում է The Jerusalem Post-ը։

«Մեր առաքելությունը դեռևս ավարտված չէ։ Մենք չէինք մտածում, որ մեր առաքելությունն անմիջապես կավարտվի մարտական ​​գործողությունների դադարեցմամբ, ավելի շուտ ծրագրել էինք, և [իրականում] ծրագրել էինք շարունակել, և դա ակնհայտ կդառնա նույնիսկ Թեհրանի վրա հարձակումների սկսվելուց հետո»,- ասել է Բարնեան։

Ինչպես ընդգծում են լրատվամիջոցները, սա առաջին դեպքն է, երբ «Մոսսադ»-ի  ղեկավարը հրապարակավ քննարկում է իր դերը և տեսակետները Իրանում ռեժիմի փոփոխության վերաբերյալ։

Ըստ The Jerusalem Post-ի՝ «Մոսսադ»-ն ավելի վաղ Իսրայելի և Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներին հայտարարել էր, որ «ցանկացած հնարավոր ռեժիմի փոփոխություն տեղի կունենա միայն Իրանի հետ պատերազմից հետո, այլ ոչ թե դրա թեժ պահին»։

Ըստ այդմ, «Մոսսադ»-ը ժխտել է մեղադրանքները, թե ձախողվել է կամ փորձել է «խաբել ԱՄՆ-ին՝ նրանց ստիպելով հավատալ ռեժիմի փոփոխության պատրանքին»։

Share.