Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան այս գիշեր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վթարի մասին ահազանգը Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 03։37-ին։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ նա հոսպիտալացվել է։

Share.