ԱՄՆ ծովային հետեւակի էքսպեդիցիոն ստորաբաժանումը, որի կազմի մեջ է մտնում ԱՄՆ ՌԾՈւ «Տրիպոլի» ռազմանավը, տեղափոխվել է Մերձավոր Արեւելք Խաղաղ օվկիանիոսից, տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

CENTCOM-ի տվյալներով՝ ստորաբաժանման կազմի մեջ են մտնում մոտ 3 500 ծովայիններ եւ ծովային հետեւակներ։

Ամերիկյան «Տրիպոլի» դեսանտանավը, որը տեղակայված էր Ճապոնիայում, կրում է տրանսպորտային ինքնաթիռներ եւ հարվածային կործանիչներ, ինչպես նաեւ դեսանտագրոհային եւ մարտավարական միջոցներ։

Երկրորդ ստորաբաժանումը, այս անգամ բաղկացած մոտ 2 200 ծովային հետեւակներից եւ երեք ռազմանավերից, դեռեւս ուղղվում է դեպի Մերձավոր Արեւելք այն բանից հետո, երբ անցած շաբաթ դուրս է եկել Կալիֆոռնիայից, տեղեկացրել է CBS News-ը։

Ավելի վաղ CBS News-ը տեղեկացրել էր, որ երկրորդ ստորաբաժանման ժամանումը կարող է տեւել մի քանի շաբաթ։

Share.