Մերձավոր Արևելքում տիրող պատերազմի պատճառով Հարավային Կորեան անցնում է կառավարման ճգնաժամային ռեժիմի, գրում է Bloomberg-ը։

Երկիրն ուժեղացնում է նախապատրաստությունը իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի համար։

Երկրի վարչապետ Կիմ Մին Սոկը զգուշացրել է, որ կառավարությունը պետք է ամրապնդի կանխարգելիչ արձագանքման համակարգերը, քանի որ հակամարտությունը ձգձգվելու նշաններ է ցույց տալիս։

«Քանի որ իրավիճակը, հավանաբար, կձգձգվի, անհրաժեշտ է է՛լ ավելի ամրապնդել ողջ կառավարության կանխարգելիչ արձագանքման համակարգը, ներառյալ՝ վատթարագույն սցենարների համար նախապատրաստությունը։ Կառավարությունը կարձագանքի առավելագույնս օպերատիվ կերպով՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը»,- հայտարարել է Կիմը։

Share.