Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների լիարժեք վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս, իսկ որոշ դեպքերում՝ տարիներ, գրում է The New York Times-ը։
Հակամարտության ընթացքում հարվածների են ենթարկվել տասնյակ նավթավերամշակման գործարաններ, պահեստարաններ և հանքավայրեր՝ առնվազն 9 երկրներում։ Հոդվածում նշվում է, որ համաշխարհային նավթի մատակարարումների ավելի քան 10%-ը ժամանակավորապես դադարեցվել է։
