Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում «կարևորագույն ենթակառուցվածքների դեմ պատերազմը», հաղորդում է Al Jazeera հեռուստաընկերոթյունը։

«Այն, ինչ վերջին օրերին մենք ականատես եղանք Մերձավոր Արևելքում, սպառնում է հանգեցնել անդառնալի կետի»,- հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը՝ հավելելով, որ «միջուկային օբյեկտներին հնարավոր վնասը» «խորապես մտահոգիչ է» և կարող է հանգեցնել «անդառնալի հետևանքների»։

Share.