The New York Times-ի կատարած արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրանական հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների հետևանքով վնասվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան մի քանի ռազմական օբյեկտների կապի և ռադիոլոկացիոն ենթակառուցվածքները։ Թիրախների թվում են Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում գտնվող բազաները։

«Թիրախների թվում են եղել արբանյակային կապի տերմինալները, ռադարների պաշտպանիչ թաղանթները, արբանյակային անտենաներն ու հրթիռների հետևման համակարգերի հարևանությամբ տեղակայված օբյեկտները, ինչպիսին է AN/TPY-2 ռադարը։

Հարվածների ենթարկված առանցքային օբյեկտներից են Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբը, Կատարի «Ալ-Ուդեյդ» ավիաբազան, Քուվեյթի «Քեմփ Արիֆջան» և «Ալի Ալ-Սալեմ» բազաները, Սաուդյան Արաբիայի «Պրինց Սուլթան» ավիաբազան և ԱՄԷ-ում գտնվող մի շարք այլ օբյեկտներ։

Ըստ ամենայնի՝ հարվածների նպատակն է եղել խափանել ամերիկյան զինուժի կապն ու տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի համակարգումը»,- հայտնում են լրատվամիջոցները

HCiQ1jCawAY8Cdo.jpg (28 KB)
HCiQsw1bIAAeL8N.jpg (44 KB)
HCiQu0YXEAAn8a6.jpg (45 KB)
HCiQyXHW4AA419s.jpg (64 KB)

Share.