Ամերիկյան F-35 կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ավիաբազայում՝ խոցվելուց հետո, ենթադրաբար իրանական գնդակոծության հետևանքով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի անտեսանելի ինքնաթիռը «մարտական առաքելություն էր իրականացնում Իրանի վրայով», երբ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։
Հոքինսն ասել է, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, և միջադեպը հետաքննվում է։
«Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, օդաչուի վիճակը կայուն է,- հավելել է Հոքինսը։ -Այս միջադեպը հետաքննվում է»։
Սա առաջին դեպքն է, երբ Իրանը ամերիկյան ինքնաթիռ է խոցում փետրվարի վերջին սկսված պատերազմից ի վեր։ ԱՄՆ-ն ու Իսրայելը հակամարտության մեջ օգտագործում են F-35 կործանիչներ։ Ինքնաթիռի արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը։
