Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում ֆրանսիացի զինվորների վրա անօդաչու թռչող սարքի հարվածն «անընդունելի» է, և որ՝ Ֆրանսիայի դիրքորոշումը տարածաշրջանում «պաշտպանական» է, հաղորդում է France24-ը։

Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում Մակրոնն ասել է, որ խնդրել է հարձակման համապարփակ ռազմական վերլուծություն անցկացնել։

Հյուսիսային Իրաքում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է մեկ ֆրանսիացի զինվոր, վիրավորվել են վեցը։ Նախագահ Մակրոնն ավելի վաղ այդ հարձակումն անվանել էր անընդունելի և անհիմն։

Share.