Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը օրական 600 միլիոն դոլարի վնաս է հասցնում տարածաշրջանի զբոսաշրջության ոլորտին։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալներին։
«Մերձավոր Արևելքում պատերազմը զբոսաշրջության ոլորտին օրական 600 միլիոն դոլար է արժենում՝ զբոսաշրջային եկամուտների կորստի հետևանքով», — նշվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի տվյալների՝ չվերթների չեղարկումը, օդային տարածքների փակումը և պոտենցիալ զբոսաշրջիկների շրջանում աճող անհանգստությունը լուրջ վնաս են հասցնում զբոսաշրջությանը։
