ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 5-3 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ:
Հյուրերի կազմում փայլել է թիմի ավագ Լիոնել Մեսսին, որը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Այս գոլերը հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերայում 908-րդն ու 909-րդն էին: Մեսսին մոտ է եղել նաև հեթ-տրիկի, սակայն նրա հարվածներից մեկը գրանցվել է որպես մրցակցի դարպասապահի ինքնագոլ:
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» 25 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի երկրորդ հորիզոնականը: «Ցինցինատին» 16 միավորով 8-րդ տեղում է:
