ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում չեմպիոն «Ինտեր Մայամին» Դենվերում հյուրընկալվեց «Կոլորադո Ռեփիդզին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։
«Ինտեր Մայամին» 8 խաղից հետո 15 միավորով 7-րդն է։
ՄԼՍ, կանոնավոր առաջնություն
«Կոլորադո Ռեփիդզ» – «Ինտեր Մայամի»՝ 2:3
Ռաֆայել Նավարո, 58, Դարեն Յապի, 62 – Լիոնել Մեսի, 18, 11մ, 79, Խերման Բերտերամե, 45+5
