Մենք պատրաստվել ենք երկարատև պատերազմի, քանի որ գիտեինք, որ մեզ վրա հարձակում կգործեն, և նախորդ պատերազմի մեր փորձի հիման վրա գիտեինք, թե ինչպես են նրանք ծրագրում խափանել մեր մարտական կարողությունները, ուստի ամեն ինչ կանխատեսել ենք։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
«Ըստ իս, որևէ մեկը չի հավատում ամերիկացիների պնդումներին, ըստ որի նրանք կոչնչացնեն Իրանի հարձակողական ներուժը։ Մենք բավարար քանակությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ունենք, և քանի որ այս տեխնոլոգիան տեղական է, կարող ենք դրանք արտադրել շատ ավելի արագ և շատ ավելի էժան, քան թշնամու հակահրթիռային համակարգերը»,- նշել է քաղաքական գործիչը։
