Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները հայտարարությանը, Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու մասով հանրաքվե անցկացնելու մասին։
«Մենք այս հարցը քննարկել ենք փակ նիստում և ստորագրել համապատասխան հայտարարություն։ Նախ, բոլորը նշել են, որ մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը։ Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը։ Եթե ժողովուրդը կայացրել է կամ կկայացնի նման որոշում և համաձայն է դուրս գալ այն միությունից, որում ներկայումս գտնվում է, և մի օր միանալ Եվրամիությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին։ Եվ ապա այս հայտարարության մեջ մենք ավելացրել ենք, որ աջակցում ենք Հայաստանի ղեկավարության ցանկությանը, որը հայտարարել է այս մասին՝ հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել»,- ասել է նա։
«ՀՀ ղեկավարությունը, և հատկապես հայ ժողովուրդը, պետք է հասկանան, թե ինչ են շահում և ինչ են կորցնում»,- հավելել է Բելառուսի նախագահը։
