Մենք հետախուզական տվյալներ ունենք Նեթանյահուի հանդիպումների վայրերի վերաբերյալ․ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Սաֆավին։

«Մենք անընդհատ հետախուզական տվյալներ ունենք Նեթանյահուի հանդիպումների վայրերի վերաբերյալ։

Մենք հետախուզական տվյալներ ունենք Իրանի շուրջ գտնվող բոլոր թշնամական թիրախների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների, նույնիսկ Նեթանյահուի հանդիպումների վայրերի վերաբերյալ։

Իրանի հրթիռային բազաները նախապես տարհանվել են, և հարվածների թիրախում գտնվող շենքերում ո՛չ սարքավորումներ կան, ո՛չ էլ անձնակազմ։ Սրանք հարվածային կենտրոններ են, որոնք զուրկ են ռազմական ուժերից», հայտարարել է ԻՀՊԿ գեներալը։

Share.