Ռոբերտա Մեցոլան վայելել է իր հեծանվային զբոսանքը Սարյան փողոցում՝ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Գագաթնաժողովի ընթացքում, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, Մեցոլան պաշտպանել է Եվրոպական խորհրդարանի աշխատանքն ու որոշումների ընդունման գործընթացը։

«Եվրոպական խորհրդարանը ուղիղ ընտրությամբ ձևավորված ժողովրդավարական մարմին է, որտեղ բանաձևերն ընդունվում են ձայների մեծամասնությամբ՝ հասկանալով, որ արդյունքը կարող է անհարմար լինել որոշ կողմերի համար»,-նշել է Մեցոլան։

Նրա խոսքով՝ դա չի փոխի Եվրոպական խորհրդարանի աշխատանքի սկզբունքները։

«Մենք երբեք չենք փոխի մեր աշխատելաոճը և շարունակելու ենք պաշտպանել մեր ընդունած դիրքորոշումները»,- հավելել է նա։

Share.