Գաղափարը, թե Իրանն արագ կփլուզվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր քաղել միայն Բենիամին Նեթանյահուից։ Դրա մասին Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ նախկին սպա Ջոն Կիրիակուն։
«ԿՀՎ-ի վերլուծությունը տասնամյակներ շարունակ մնացել է անփոփոխ։ Մենք չենք կարող պարզապես հրթիռներ արձակել և տապալել իշխանությունը 93 միլիոն բնակչություն ունեցող երկրում։ Այդպես չի լինում։ Նրանք կհամախմբվեն իրենց ղեկավարության շուրջը, որովհետև մենք օտար ենք»,- նշել է նա։
