Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում փետրվարի 13-ից կմեկնարկի Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը:

Ֆիշերի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն՝

Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)
Լեւոն Արոնյանը (ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ)
Վինսենտ Կեյմերը (Գերմանիա)
Ժավոխիր Սինդարով (Ուզբեկստան)
Արջուն Էրիգաիսի (Հնդկաստան)
Հանս Մոկե Նիման (ԱՄՆ)
Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան)։

Ֆիշերի առաջին պաշտոնական աշխարհի առաջնությունում առաջին փուլում մասնակիցները կմրցեն շրջանային մրցակարգով: Այս փուլից լավագույն 4 խաղացողները կանցնեն կիսաեզրափակիչ։ Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Կիսաեզրափակիչում մասնակիցները կխաղան նոկաուտ ձեւաչափով, հաղթողները դուրս կգան եզրափակիչ։ Ժամակարգը՝ 25 րոպե մինչեւ խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:
Եզրափակիչ փուլի հաղթողը հռչակվում է աշխարհի չեմպիոն: Ժամակարգը՝ 25 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Առաջին խաղը կմեկնարկի փետրվարի 13-ին Երեւանի ժամանակով 18:00-ին:

Share.