Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հստակ նշել է արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմի հետ կապված Միացյալ Թագավորության նպատակները: «Նախ՝ մենք պաշտպանելու ենք տարածաշրջանում գտնվող մեր քաղաքացիներին։ Երկրորդ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով մեր և մեր դաշնակիցների պաշտպանության համար, մենք թույլ չենք տա մեզ ներքաշել ավելի լայն պատերազմի մեջ։ Երրորդ՝ մենք կշարունակենք աշխատել հակամարտության արագ կարգավորման ուղղությամբ, որը տարածաշրջանին կվերադարձնի անվտանգությունն ու կայունությունը և կդադարեցնի Իրանի կողմից իր հարևաններին սպառնացող վտանգը»,— հայտարարել է նա։
Սթարմերը լրագրողներին հայտնել է, որ դաշնակիցների հետ աշխատում է Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագրի շուրջ՝ հրաժարվելով Դոնալդ Թրամփի պահանջներից, ըստ որի պետք է Թագավորական նավատորմի ռազմական նավերն ուղարկել այդ կենսական նշանակություն ունեցող ծովային ուղու անվտանգությունն ապահովելու համար։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան համագործակցում է մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական դաշնակիցների հետ՝ նեղուցի բացման «կենսունակ պլանի» շուրջ։
