ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է հանդես գալ ելույթով և խոսել սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր ունեցած կապի մասին։ Դա լիովին հակասում է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որդեգրած ռազմավարությանը։ Այս մասին հայտնում է Neue Zürcher Zeitung (NZZ) պարբերականը։
«Մելանյա Թրամփի հայտնվելն անսպասելի էր։ Առաջին տիկնոջ առաջարկը նույնպես տարօրինակ է թվում, քանի որ այն չի համապատասխանում Էփշտեյնի սկանդալի վերաբերյալ իր ամուսնու նախկին ռազմավարությանը»,- նշված է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ մինչ օրս անհասկանալի է, թե ինչու է առաջին տիկինը որոշել կրկին ուշադրություն հրավիրել գրեթե մոռացված այս սկանդալի վրա՝ հաշվի առնելով հանրային ելույթների և մամուլի հետ շփման հանդեպ նրա ավանդական վերապահումն ու հակակրանքը։ Ըստ հրապարակման՝ նման վարքագիծն ավելի է թեժացրել նրա և ԱՄՆ նախագահի միջև հնարավոր տարաձայնությունների մասին լուրերը։
