Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով չի մասնակցի թիմի մնացած հանդիպումներին մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է El Chiringuito TV-ն:
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի աստղի վնասվածքն ավելի լուրջ է, քան թվում էր ի սկզբանե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ծնկատակի ջլի ծանրաբեռնվածություն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 24 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
