Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն սիրային հարաբերություններ է սկսել 26-ամյա իսպանացի դերասանուհի եւ մոդել Էսթեր Էսպոզիտոյի հետ, որը հայտնի է «Էլիտա» սերիալից, հաղորդում է The Sun-ը։
Վերջին շրջանում նրանց բազմիցս միասին են նկատել Մադրիդում եւ Փարիզում։
«Երբ առաջին անգամ տեսա Մբապեին, չգիտեի՝ ով է նա։ Առաջին հայացքից սիրահարվելուց հետո իմացա, որ նա «Ռեալի» ֆուտբոլիստ է»,- Էսպոզիտոյի խոսքը մեջբերում է Topskills Sports UK-ը։
Մբապեն այժմ վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո։

