«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Խաղի միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Անտուան Սեմենյոն։
«Մանչեսթեր Սիթին» ութերորդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Ակումբը այս ցուցանիշով երրորդն է՝ «Չելսիի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հետ միասին։ Անգլիայի գավաթը 14 անգամ նվաճել է «Արսենալը», 13 անգամ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի գավաթը անցկացվում է 1871 թվականից և ակումբային ֆուտբոլի ամենահին մրցաշարն է։
