Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Ֆուլհեմին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն, անգլիացի պաշտպան Նիկո Օ’Ռայլին եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Մանչեսթեր Սիթին» 53 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղում է 50 միավոր վաստակած «Աստոն Վիլան», որն անգլիացի պաշտպան Թայրոն Մինգզի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Ֆուլհեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Անտուան Սեմենյո, 24, Նիկո Օ’Ռայլի, 30, Էրլինգ Հոլանդ, 39

«Աստոն Վիլա» – «Բրայթոն»՝ 1:0 (տեսանյութ)

Թայրոն Մինգզ, 86

Share.