Մալայզիական վեց նավ անցել է Հորմուզի նեղուցով եւ վերադառնում է հայրենիք։ Այս մասին հայտնել է ասիական երկրի վարչապետ Անվար Իբրահիմը։
«Ինչ վերաբերում է վեց [նավերին], դրանք արդեն ճանապարհին են, եւ մենք հույս ունենք, որ ապրիլ եւ մայիս ամիսներին նավթի մատակարարումները կմնան վերահսկողության տակ»,- վարչապետի խոսքերը մեջբերել է New Straits Times-ը։ Վարչապետը նշել է, որ մեկ այլ մալայզիական նավ մնում է Մերձավոր Արեւելքի նավահանգստում՝ տեխնիկական անսարքության պատճառով։
Առաջին մալայզիական նավը նեղուցով անցել է ապրիլի 6-ին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը եւ Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածներ հասցվեցին նաեւ Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները նաեւ որոշեցին փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի եւ իսլամական հանրապետության դեմ ագրեսիային աջակցող երկրների հետ կապված նավերի համար։ Հակամարտության ընթացքում մի քանի լցանավեր գրոհի ենթարկվեցին նեղուցով անցնելու՝ Թեհրանի թույլտվության բացակայության պատճառով։ Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանը թույլատրել է Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին եւ Պակիստանին։
