Լեգենդար փոփ աստղ Մադոննան ներկայացրել է իր երկար սպասված «Confessions II» ալբոմի առաջին սինգլը, որը պաշտամունքային «Confessions on a Dance Floor»-ի շարունակությունն է։
«I Feel So Free» նոր երգը թողարկվել է ուրբաթ օրը և անմիջապես կիսել է երկրպագուների կարծիքները։ Ստյուարտ Փրայսի պրոդյուսերությամբ ստեղծված երգը ներկայացնում է պարային ոգեշնչմամբ ոճ և հիշեցնում Մադոննայի՝ 2000-ականների սկզբին բնորոշ հնչողությունը։
Համացանցում արձագանքները խառն էին. որոշ երկրպագուներ երգը անվանել են «կրակոտ և նոստալգիկ», մինչդեռ մյուսները կարծում են, որ արտիստը «չափազանց շատ է ջանում համընթաց քայլել ժամանակակից միտումների հետ»։ Աստղի նոր հնչողության շուրջ աշխույժ բանավեճ է ծավալվել սոցիալական ցանցերում։
Մադոննան երգում է պարահրապարակում ազատության, ուրիշների նկատմամբ անվստահության և խոցելիության զգացողության մասին, որը նա փոխհատուցում է ակումբային միջավայրի էներգիայով։ Շատերը նշել են, որ տեքստը հիշեցնում է նրա՝ 1990-ականների սկզբի ոճը։
Նոր ալբոմի գովազդային արշավի շրջանակներում Մադոննան նաև ներկայացրել է մի շարք լուսանկարներ՝ վառ բեմական կերպարներով՝ սկսած ֆուտուրիստական բոդիից մինչև քող և ցանցավոր գուլպաներ՝ շեշտելով պարային դարաշրջանի գեղագիտությանը վերադարձը։
Ալբոմը կթողարկվի հուլիսի 3-ին և կլինի երգչուհու կարիերայի ամենահաջողված աշխատանքներից մեկի շարունակությունը։
