Ճապոնիան և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել նավթի մատակարարումների այլընտրանքային երթուղու կազմակերպման շուրջ, որը շրջանցելու է Հորմուզի նեղուցը:

Ինչպես հաղորդում է  ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի միջև հեռախոսազրույցների ընթացքում:

Ըստ Kyodo գործակալության  կառավարական աղբյուրների՝ երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այլընտրանքային երթուղին կանցնի Կարմիր ծովով:

Share.