Ճապոնիան համաձայնել է Իրանին վճարել չինական յուանով՝ Հորմուզի նեղուցով իր նավերի անխափան անցման դիմաց, գրում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։

«Բոլոր երկրները, որոնք ցանկանում են, որ իրենց նավերն անցնեն Հորմուզի նեղուցով, հավանաբար, ստիպված կլինեն Իրանին վճարել յուանով։

Այո՛, տարածաշրջանի տերը ԻՐԱՆՆ է», – գրում է ալիքը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հորմուզի նեղուցով ճապոնական նավերի անցմանը։

Share.