Կատարի պետական էներգետիկ «QatarEnergy» ընկերությունը հայտնել է հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների մասին։
Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և մի շարք արտադրական հարթակներում հրդեհների ու ավերածությունների հանգեցրել։
Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և հանգեցրել է լայնածավալ հրդեհների և զգալի ավերածությունների մի շարք արտադրական վայրերում: Տուժածների մասին տեղեկություններ չկան, հրդեհը վերացվել է արտակարգ ծառայությունների կողմից: Նշվում է, որ Կատարի տարածքի ուղղությամբ 5 հրթիռ է արձակվել։ Մեծ մասը որսացել են ՀՕՊ միջոցներով, սակայն մեկը խոցել է «QatarEnergy» օբյեկտը։
Ըստ առկա տեղեկությունների` սա Իսրայելի կողմից իրանական «Հարավային Պարս» գազային հանքավայրի ուղղությամբ իրականացված հարձակումների պատասխանն է եղել: Լուրջ վնասներ է կրել նաև երկրի հյուսիսում գտնվող Ռաս-Լաֆան արդյունաբերական համալիրը՝ աշխարհում հեղուկ գազի արտադրության խոշորագույն կենտրոնը, որն ապահովում է հեղուկ գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 20 տոկոսը:
«QatarEnergy»-ում հաստատելեն ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասը։ Հարձակումն արդեն անդրադարձել է համաշխարհային շուկաների վրա։ Եվրոպայում գազի գներն աճել են 50-75%–ով (նախաճգնաժամային մակարդակների համեմատ), Ասիայում՝ մոտ 68%-ով։ Փորձագետների գնահատմամբ՝ հետագա էսկալացիայի դեպքում աճը կարող է շարունակվել։ Ռիսկի լրացուցիչ գործոն է Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը։ Եթե այն տևի մոտ մեկ ամիս, մատակարարումները հօգուտ ասիական շուկաների վերաբաշխելու պատճառով Եվրոպանկարող է զրկվել մինչև 7,6 մլրդ խորանարդ մետր գազից։ Այդ դեպքում գները կարող են գերազանցել 60 եվրոն (մեկ ՄՎտ/ժ-ի համար), իսկ երկարատև ճգնաժամի դեպքում՝ մոտենալ 100 եվրոյի նշագծին։
Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։
