Եվրամիությունը բավական լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ավարտելով իր առաքելությունը Հայաստանում։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրամիությանը եւ նույնիսկ քննարկում է ապագայում անդամակցելու հնարավորությունը։ «Հուսով եմ՝ դա մի օր տեղի կունենա»,- նշել է առաքելության ղեկավարը։

Ռիտերը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղ տարածաշրջան, որտեղ մարդիկ կգան զբոսաշրջության եւ առեւտրի համար, քանի որ դա հրաշալի տարածաշրջան է՝ հարուստ պատմությամբ եւ մշակույթով։

Share.