Հորմուզի նեղուցով նավագնացության իրականացումը կախված կլինի ԱՄՆ-ի կողմից հուշագրով նախատեսված պարտավորությունների կատարումից՝ դրա ստորագրման դեպքում։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ համաձայնագրի նախագծի տեքստում խոսքը ոչ թե նեղուցի նախապատերազմական վիճակին վերադարձի մասին է, այլ «անցնող նավերի քանակը 30 օրվա ընթացքում նախապատերազմական մակարդակին հասցնելու հնարավորության» մասին։

Tasnim-ը ընդգծում է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության փոփոխությունները «կախված են ԱՄՆ-ի կողմից հուշագրով նախատեսված այլ պարտավորությունների կատարումից», մասնավորապես՝ ծովային շրջափակման վերացումից։

Share.