Հորմուզի նեղուցի փակման հետևանքով Թուրքիայի հավելյալ ծախսերը կարող են կազմել 13,6 միլիարդից մինչև 24 միլիարդ դոլար։ Հավելյալ ծախսերը կախված են նավթի գնից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Ճգնաժամը կարող է մեզ վրա անդրադառնալ հետևյալ կերպ. եթե նավթի գինը միջինում պահպանվի 100 դոլարի մակարդակում (մեկ բարելի դիմաց), ապա մինչև տարեվերջ դա կնշանակի հավելյալ 13,6 միլիարդ դոլարի ծախս։ Եթե գինը հասնի 125 դոլարի, ապա ծախսերը կկազմեն 24 միլիարդ դոլար։ Սրանք հավելյալ ծախսեր են»,- լրագրողներին ասել է նախարարը։

Նրա փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի ճգնաժամի հետևանքով Թուրքիայի պետական գանձարանը կարող է կրել մոտ 600 միլիարդ թուրքական լիրայի (շուրջ 13,3 միլիարդ դոլար) հարկային կորուստներ։

Share.