Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության կառավարումից և կարգավորումից ստացված եկամուտները կկազմեն տարեկան 10-15 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Նադերին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Նա նշել որ այս եկամտի զգալի մասը կօգտագործվի նավարկության, անվտանգության և տարանցման կառավարման ապահովման համար։
Այսպիսով, Իրանի նպատակը «շանտաժի համակարգ» ստեղծելը չէ, ինչպես ոմանք ենթադրում են, այլ այս զգայուն ջրային ուղու կարգավորման համար օրինական և թափանցիկ համակարգ ստեղծելը։
