Հորմուզի նեղուցն այլևս չի կարող գործել այնպես, ինչպես գործում էր մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Նեղուցն այժմ փակ է։ Մենք չէինք ցանկանում փակել այն, բայց այն փակ է։ Հորմուզի նեղուցն այլևս չի կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էր և չի վերադառնա նախկին պայմաններին, քանի որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ներկայության դեպքում անվտանգություն այլևս գոյություն չունի», – նրա խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը։

Share.