Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչիի խոսքով՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը «երկար ժամանակով» փակ կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։
«Հորմուզի նեղուցը երկար ժամանակով փակ կլինի ամերիկացիների և սիոնիստների համար։ Նրանք ոչ մի դեպքում չեն մոտենա դրան», – ասել է նա իրանական պետական IRIB հեռուստաալիքով։
Շեքարչին չի նշել սահմանափակումների կոնկրետ ժամկետը։
