Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար։

«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար», – ասվում է X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Այն նաև նշել է, որ ԻՀՊԿ-ն հասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախկինում հայտարարված համապարփակ ծրագրի օպերատիվ նախապատրաստման վերջին փուլերին։

Share.