Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղրդում  է ТАСС-ը։

«Հորմուզը բաց է մեզ համար»,- ընդգծել է նա «Վեստի»-ի հետ զրույցում։

Նախագահի օգնականը նշել է նաև, որ Վաշինգտոնը դեռևս չի դիմել Մոսկվային Մերձավոր Արևելքում լարվածության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդության հարցով։

«Ոչ ոք մեզ չի դիմել այդ հարցով։ Այսինքն՝ ամերիկացիների կողմից նկատի ունեմ»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։

Խոսելով այն մասին՝ արդյոք Միացյալ Նահանգները վերջնականապես դուրս կգա Իրանից, դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը երկու-երեք շաբաթ ժամկետ է սահմանել։ «Կտեսնենք»,- եզրափակել է Ուշակովը։

«Սակայն իրավիճակը [տարածաշրջանում] բարդ է»,- նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Share.