ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին հարվածելու որոշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդն Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»։ Նա կոչ էր արել բացել Հորմուզի նեղուցով երթևեկությունը` հակառակ դեպքում իրանցիներին խոստանալով, որ «կապրեն դժոխքում»։ Թեհրանը հայտարարել էր, որ վճռական պատասխան կտա, եթե Վաշինգտոնն իրականացնի իր սպառնալիքները։

«Եթե նախագահը տեսնի, որ գործարքի հետ կապված առաջընթաց կա, նա, հավանաբար, կհետաձգի (հարվածները – խմբ.)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած նախատեսված հարվածները հետաձգելու հնարավորությանը՝ պաշտոնյան պորտալին տված մեկնաբանության մեջ թերահավատություն է հայտնել։

Share.