ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում գրանցած անհաջող ելույթներից հետո նահանջել է երեք հորիզոնականով և այժմ 149-րդն է։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմն այս ամիս աշխարհի առաջնության որակավորման փուլում տանը խոշոր՝ 0:3 հաշվով զիջել էր Բելառուսի հավաքականին։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1.Իսպանիա
2.ԱՄՆ
3.Անգլիա
4.Գերմանիա
5.Ճապոնիա
6.Բրազիլիա
7.Ֆրանսիա
8.Շվեդիա
9.Կանադա
10.Նիդերլանդներ։
