Երգչուհի և դերասանուհի Հիլարի Դաֆը չի վախենում խոսել սեքսի մասին: Los Angeles Times-ին տված հարցազրույցում իր «Mature» երգով հայտնի երգչուհին խոստովանել է, որ իր սեռական կյանքը զգալիորեն բարելավվել է տարիքի հետ։
«Ես վերջապես զգում եմ, որ շատ բան եմ հասկանում սեքսի մասին»,-ասել է 38-ամյա Դաֆը, որը գովազդում է իր նոր՝ «Luck…or Something» ալբոմը: «Երբ 20 տարեկան էի, սեքսը միշտ չէ, որ հաճելի էր. ես պետք է հասկանայի ամեն ինչ: Եվ հիմա ես, վերջապես, ամեն ինչ հասկանում եմ: Գուցե դա կանացի բան է, բայց ես դեռ պատրաստ չեմ անտեսվել»:
Հարցազրույցում Դաֆը նաև քննարկել է հանրության արձագանքը իր տարիքին:
«Մարդիկ միշտ ասում են. «Վա՜յ, դու այնքան լավ ես պահպանված»: Եվ ես մտածում եմ. «Ես ընդամենը 38 տարեկան եմ»:
«38»-ը ծեր չէ, չնայած երբ հետ եմ նայում, իմ ծնողները 40 տարեկանում բոլորովին այլ տեսք ունեին, քան մենք հիմա»,-նշել է երգչուհին:
