Արիանա Գրանդեն որոշել է ողբերգություն չդարձնել նախորդ օրը սոցիալական ցանցերում լայնորեն քննարկված անհարմար պահը։ Երգչուհին պատահաբար ցուցադրել է իր կուրծքը Instagram-ի Stories-ում հրապարակված լուսանկարում, բայց արդարացումներ գտնելու փոխարեն՝ նա որոշել է ծիծաղել դրա վրա, հայտնում է Page Six-ը։

Ամոթալի պահը տեղի է ունեցել, երբ 32-ամյա երգչուհին նստել է իր շանը շոյելու համար։ Նրա կարմիր և սպիտակ, ցածր դեկոլտեով զգեստը բացվել է՝ բացահայտելով նրա ձախ կուրծքը։ Լուսանկարը արագ տարածվել է համացանցում։

Հաջորդ օրը Գրանդեն հրապարակել է արխիվացվային տեսանյութ, որտեղ նա և ընկերուհին՝ Էլիզաբեթ Գիլիսը, ծաղրել են «Շոուգըրլս» ֆիլմի պաշտամունքային տեսարանը։ Տեսանյութում Գիլիսի կերպարը, նայելով Արիանայի կրծքին, ասում է. «Դու հիանալի կուրծք ունես։ Այն իսկապես գեղեցիկ է»։ Ինչին երգչուհին ժպիտով պատասխանում է. «Շնորհակալություն»։

IMG_1648.jpeg (232 KB)

Տեսանյութը նկարահանվել է դեռևս 2023 թվականին, երբ ընկերուհիները Հելոուինի երեկույթի համար հագնվել էին «Շոուգըրլս» ֆիլմի հերոսների նման։ Սակայն Արիանան որոշել է այն վերահրապարակել հիմա՝ հստակորեն ակնարկելով նրանց վերջին ամոթալի վիճակին։

Share.